Եվրո-2024. Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում (F խումբ) Պորտուգալիան մրցեց Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դորտմունդում կայացած խաղի մեկնարկային 21-րդ րոպեին պորտուգալացիներն իրացրեցին իրենց պահը և առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան: 7 րոպե անց` 28-րդ րոպեին, թուրքերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սամետ Ակայդին` հաշիվը դարձնելով 2:0 հօգուտ Պորտուգալիայի:

Երկրորդ կեսի 56-րդ րոպեին Պորտուգալիան արդեն երրորդ գնդակն ուղարկեց Թուրքիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրունու Ֆերնանդեսը: Թուրքերին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Պորտուգալիան երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության խմբային փուլում և ապահովեց տեղը հաջորդ` փլեյ-օֆֆ փուլում:

Թուրքիա-Պորտուգալիա`0:3:

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, Չեխիան` Թուրքիայի հետ: Այդ խաղերը կկայանան հունիսի 26-ին:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին