ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի: