ՏԿԵ նախարարությունում պարգևատրվեցին հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հունիսի 21-ին պարգևատրվեցին հեղեղումների հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային վնասված հատվածների արագ վերականգնման գործում ներգրավված ռուսաստանցի մի խումբ մասնագետներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանից հրավիրված մասնագետների կատարած աշխատանքը, ովքեր ներդրում են ունեցել երկաթուղու վնասված հատվածների արագ վերականգնման գործում։

Այնուհետև, նա շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության մի խումբ պատասխանատուների ու մասնագետների՝ պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության, վճռական գործողությունների, ինչպես նաև հեղեղի հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածի վերականգման աշխատանքների արդյունավետ կառավարման համար։

Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 26-ից հետո, երբ Դեբեդի վարարման հետևանքով վնասվել էին Սանահին-Այրում երկաթուղային մոտ 2 կիլոմետր ընդհանուր ընդգրկմամբ հատվածները, արագ վերականգման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կար։

Սիմոնյանն ընդգծեց, որ այդ հատվածը գտնվում էր դեպի արտաքին աշխարհ տանող հիմնական երկաթուղային ճանապարհին և  դրա վերականգնումն արագ պիտի իրականացվեր՝ հատկապես, երբ Վրաստանում ներմուծման էին սպասում կարևոր նշանակության ապրանքատեսակներ։ 

«Քանի որ մենք մասնագետների պակաս, անհրաժեշտություն ունենք՝ նման իրավիճակում արագ երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնելու, ապա  դիմեցինք «Ռուսական երկաթուղու» գործընկերներին և ամսի 27-ին առաջին մասնագետը ժամանեց Հայաստանի Հանրապետություն»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արդյունքում  հաջողվեց ռեկորդային ժամկետներում՝ արդեն հունիսի 15-ին, վերականգնել վնասված այդ կարևոր ենթակառուցվածքը։ 

 

 

 

 

Հայերեն

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg