Ադրբեջան

Ադրբեջանի խորհրդարանն արտահերթ ընտրությունների անցկացման հարցով դիմել է Իլհամ Ալիևին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի խորհրդարանն արտահերթ ընտրությունների անցկացման հարցով դիմել է Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ղեկավարվելով Ադրբեջանի սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը որոշել է դիմել նախագահին՝ կապված Միլլի Մեջլիսի լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու հետ։ Որոշման նախագիծը հունիսի 21-ին դրվել է քվեարկության և ընդունվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում