Աշխարհ

Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում մարտ ամսից ի վեր արտակարգ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է արտակարգ ջերմաստիճանների հսկման վերաբերյալ Մեքսիկայի առողջապահության նախարարության հրապարակած ամենշաբաթյա հաշվետվության մեջ։

«Ընթացիկ շոգ սեզոնում (մարտի 17-ից մինչև հոկտեմբերի 5-ը) ամբողջ երկրում գրանցվել է մահվան 155 դեպք (խմբ․՝ կապված բարձր ջերմաստիճանների հետ)», - գերատեսչության հաշվետվությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մեքսիկական ծոցի ափին ընկած Վերակրուսի նահանգը շարունակում է մնալ առաջատարը մահվան դեպքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Նրան հաջորդում է Տաբասկոյի նահանգը, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։

Առողջապահության նախարարությունում նաև կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի արտակարգ բարձր ջերմաստիճանի ալիքը։ Բախա Կալիֆորնիայի և Սոնորայի նահանգներում ջերմաստիճանը կգերազանցի ըստ Ցելսիուսի 45 աստիճանը։ Չիուաուայի, Դուրանգոյի և Սինալոայի նահանգներում օդի ջերմաստիճանը կլինի 35 աստիճանից բարձր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում