Մայամիում ձերբակալվել է ռեփեր Թրևիս Սքոթը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայամիում ձերբակալել են ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC–ն:
Ռեփերին ձերբակալել են տեղական ժամանակով 04:35-ին: Նա կասկածվում է օրինազանցության, հարբած լինելու մեջ, որով խախտել է հասարակական կարգը, վտանգել է մյուսներին:
Տեղական WSNV-7 լրատվական կայանը հաղորդել է, որ ձերբակալությունը կապված է Մայամի Բիչ Մարինայում նավի վրա տեղի ունեցած անկարգությունների հետ:
Թրևիս Սքոթը Գրեմմի մրցանակի հավակնորդ է: