Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար: 

«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվեց Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: 

 «Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ: 

«Շատ կարևոր է մասնավոր սեկտորի աջակցությունը: Որովհետև հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով:  Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը  մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», - ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ 

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում