Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու՝ Կանադայի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին «նողկալի» է անվանել Կանադայի իշխանությունների որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և հայտարարել է, որ Թեհրանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Կանադայի կառավարության նողկալի գործողությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա Իրանի ժողովրդի կողմից ստեղծված այդ փառավոր կազմակերպության օրինական և զսպիչ ուժի ամրապնդման և հզորության մեծացման վրա», - Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Իրանն իրեն իրավունք է վերապահում համաչափ և փոխադարձ պատասխան տալու այդ քայլին», - հավելել է դիվանագետը։

Խոսնակն Օտտավայի որոշումը բնութագրել է որպես «թշնամական» և այն համարել «ոտնձգություն» իսլամական հանրապետության «ինքնիշխանության դեմ»։

Հունիսի 19-ին Կանադայի իշխանություններն ԻՀՊԿ-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Իրանում գտնվող բոլոր կանադացիներին կոչ է արել հեռանալ այնտեղից՝ հիշեցնելով, որ Օտտավան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ, ուստի չի կարողանա որևիցե օգնություն ցույց տալ իր քաղաքացիներին։ 

Կանադայի CBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն արգելված կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու որոշումը պայմանավորված է Օտտավայի վրա քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ճնշումներով․ այդ կազմակերպություններն, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում են 2020 թվականին Թեհրանից մեկնաթռիչքից հետո ավիավթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի զոհերին։

Բացի Կանադայից, ԻՀՊԿ-ն ահաբեկչական է ճանաչվել նաև ԱՄՆ-ում։ Այդ որոշումը կայացրել է 2019 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ԱՄՆ զինված ուժերը դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին։ ԻՀՊԿ-ն արգելված կազմակերպություն հայտարարելու կոչեր են հնչել Եվրամիությունում, բայց, ինչպես 2024 թվականի ապրիլին նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրամիությունն այժմ նման քայլի գնալու հնարավորություն չունի:

Հայերեն Русский

Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը