ԵՄ-ն 18 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ կառավարությունը հաստատեց ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունիսի 20-ի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- ասաց փոխվարչապետը։ 

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մեկ այլ համաձայնագրով, որը կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում է, ԵՄ-ն ևս 3 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի։

«Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,-եզրափակեց փոխվարչապետը։ 

 

Հայերեն العربية Español Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն