Բանակ

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. 

·         մեքենայական ուսուցում,

·         տվյալների ճարտարագիտություն,

·         տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թվականի հունիսի 27-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28»,- ասվում է հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում