Ես մշտապես կլինեմ Հայաստանի կողքին. ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Շնորհակալ ենք հայ-էստոնական հարաբերությունների զարգացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, ջանքերի եւ նվիրվածության համար: Դուք մշտապես կարող եք հույս դնել Հայաստանի վրա` որպես երկիր, որը կիսում է Էստոնիայի եւ ԵՄ-ի հետ նույն արժեհամակարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԺ նախագահը:

Ռինա Կալյուրանդը նշել է, որ ՀՀ-ում առաքելության 4 տարիների ընթացքում համագործակցությունը գործընկերների հետ եղել է բարձր մակարդակի վրա: Նա վերահաստատել է Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին՝ ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:

Զրուցակիցները փաստել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին` ընդգծելով շարունակական փոխայցերի կարեւորությունը:

«Ես մշտապես կլինեմ Հայաստանի կողքին»,- նշել է դեսպանը:

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին