ՆԱՏՕ-ն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները․ Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն չի ավելացնում իր միջուկային մարտալիցքերի քանակը, սակայն արդիականացնում է իր միջուկային զսպման միջոցները, այդ թվում՝ կրող ինքնաթիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։

«Միջուկային մարտագլխիկների քանակն ավելացնելու պլաններ չկան, մենք արդիականացնում ենք կրող ինքնաթիռները՝ հնացած ինքնաթիռները (F-16) փոխարինելով նոր՝ հինգերորդ սերնդի ինքնաթիռներով (F-35), և ԱՄՆ-ն արդիականացնում է իր մոտ տեղակայված սպառազինությունը», - ասել է Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն տասնամյակներ շարունակ ունեցել է միջուկային զսպման բաղադրիչ, դա նորություն չէ: Ուստի նորություն չէ, որ մենք այն արդիականացնում ենք», - հավելել է նա:

ՆԱՏՕ-ում կան, այսպես կոչված, միջուկային փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակներում ՆԱՏՕ-ի ոչ միջուկային 5 երկրներ ունեն ինքնաթիռներ, որոնք պատրաստվել են ամերիկյան միջուկային զենք օգտագործելու համար։ Այս ծրագրի մասնակիցներն են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Թուրքիան:

Բայդենի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը նաև նշել է, որ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը կավելանան 18 %-ով, իսկ 23 երկիր իր ռազմական ծախսերը կհասցնի մինչև ՀՆԱ-ի 2 %-ի։

Աշխարհ

Բայդենը Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան