Աշխարհ

Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ հունիսի 16-ին անհայտ զինված անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որում գտնվել են իր ընտանիքի անդամները. ոչ ոք չի տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Հայրս, իմ վեցամյա եղբորորդու և անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին, հարձակման է ենթարկվել Տիմբա քաղաքից ոչ հեռու գտնվող Սուարես Կալի մայրուղու վրա… Նրանք չեն վնասվել, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - ասվում է փոխնախագահի հաղորդագրության մեջ։

Մարկեսը երկրի դատախազությանը խնդրել է հետաքննություն սկսել հարձակման փաստով: Փոխնախագահը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված իրադրության կապակցությամբ Վալիե դել Կաուկայի դեպարտամենտում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում