Աշխարհ

Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորների թիվը՝ 60-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հնդկական անգլիալեզու Business Standand պարբերականը։

Վթարը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան Արևմտյան Բենգալիայի Ջալպայգուրի շրջանում, երբ ապրանքատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքակազմի մեջ։ Բախման հետևանքով 2 մարդատար վագոն դուրս է եկել ռելսերից։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար գնացքի մեքենավարը չի նկատել կանգառի ազդանշանը, ինչից հետո մխրճվել է երկրորդ գնացքակազմի մեջ։

Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի համեմատաբար փոքր թիվը բացատրվում է նրանով, որ մարդատար գնացքակազմի հետևամասում կցվել է փոստի երկու վագոն։

Վթարի կապակցությամբ իրենց ցավակցություններն են հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն, Արևմտյան Բենգալիայի նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաններջին և երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը, որը վթարի վայր է մեկնել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում