Աշխարհ

ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցություններ են վարում մեծ քանակությամբ  միջուկային զենք ծավալելու և այն պատրաստության վիճակի բերելու շուրջ: Ստոլտենբերգը դա պատճառաբանել է «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքներով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։

Դաշինքի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է իր միջուկային զինանոցը ցույց տա աշխարհին, որպեսզի «հստակ ուղերձ հղի իր թշնամիներին»։ 

«Ես չեմ խորանա գործառնական մանրամասների մեջ, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստության վիճակի, դրանցից որոնք պետք է թողնել պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջուկային ոլորտում թափանցիկությունը պետք է դառնա ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության անկյունաքարը, որպեսզի դաշինքը պատրաստ լինի, իր խոսքով, ավելի վտանգավոր աշխարհի համար։

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի նպատակն, իհարկե, առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ միջուկային զենք կա, մենք կմնանք միջուկային դաշինք»։

Ստոլտենբերգը հավելել է, որ Չինաստանը խոշոր ներդրումներ է անում ժամանակակից զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքերի ոլորտում։ Ըստ նրա՝ Չինաստանը մինչև 2030 թվականն իր միջուկային մարտագլխիկների թիվը կհասցնի 1000-ի, իսկ դա, գլխավոր քարտուղարի խոսքով, նշանակում է, որ դաշինքը միջուկային զենքով զինված երկու հնարավոր հակառակորդ ունի՝ Չինաստանը և Ռուսաստանը։

Տեղադրություն

Կազմակերպություն

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Վրաստան

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրան

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու  ծրագրի նախապատրաստման մասին

Աշխարհ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Աշխարհ

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Քաղաքականություն

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ֆոն դեր Լայենը, Կոշտան և Կալլասը հինգ տարով նշանակվել են ԵՄ ինստիտուտների ղեկավարներ

Եվրոպա

Ֆոն դեր Լայենը, Կոշտան և Կալլասը հինգ տարով նշանակվել են ԵՄ ինստիտուտների ղեկավարներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում