ԱՄՆ-ի սուզանավը Կուբայի ափեր է ժամանել ռուսական սուզանավի ժամանումից մեկ օր անց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը հունիսի 13-ին ժամանել է Կարիբյան ծով՝ Կուբայի հարավ-արևելյան ափերի մոտ, ռուսական ռազմանավերի՝ Հավանայի նավահանգիստ մտնելուց մեկ օր անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում հաղորդել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը:

Ըստ հաղորդագրության՝ Helena հարվածային սուզանավը Կուբայի Գուանտանամոյի ծոցում է գտնվում «պլանային այցի շրջանակներում»: 

Ամերիկյան սուզանավը «ծովում ազգային անվտանգությունը և գլոբալ անվտանգությունն ապահովելու առաքելություն է իրականացնում»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «նավի գտնվելու վայրը և տարանցումը պլանավորվել է ավելի վաղ»։

Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի խոսքով՝ ռուսական ռազմանավերի այցը սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն նրանց տեղաշարժերին շարունակում են ուշադիր հետևել։ 

Ռուսաստանի «Կազան» ատոմային սուզանավը, «Խորհրդային Միության նավատորմի ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, «Ակադեմիկոս Պաշին» միջին ծովային տանկերը և «Նիկոլայ Չիկեր» փրկարարական քարշակը հունիսի 12-ին ժամանել են Հավանայի նավահանգիստ։ Ինչպես հաղորդել է Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը, նավերն այնտեղ կմնան մինչև հունիսի 17-ը։ Կուբայի իշխանությունները այցը բացատրել են ՌԴ-ի հետ «պատմական բարեկամական հարաբերություններով»։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել