Մարզեր

ՀՕՄ-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երկու ընտանիքների համար բնակարաններ է գնել Ախուրիկում

2 րոպեի ընթերցում

ՀՕՄ-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երկու ընտանիքների համար բնակարաններ է գնել Ախուրիկում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միությունը (ՀՕՄ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երկու բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ է գնել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՕՄ-ից։

«ՀՕՄի Կեդրոնական վարչութեան «Յոյսի Օճախներ» ծրագիրը կը նպատակադրէ օգնութեան եւ օժանդակութեան ձեռք երկարել մասնաւորաբար Արցախէն տեղահանուած ընտանիքներու՝ անոնց բնակարաններ յատկացնելով, Հայաստանի գիւղական շրջաններու մէջ։

«Յոյսի Օճախներ» ծրագիրը շարունակական է։ Անոր առաջին հանգրուանին ընթացքին հինգ երկյարկանի բնակարաններ պիտի նորոգուին եւ տրամադրուին արցախահայ ընտանիքներու, որոնք անասնապահութեամբ եւ հողագործութեամբ կը զբաղին։ ՀՕՄի Կեդրոնական վարչութիւնը խորապէս կը հաւատայ, որ այս ծրագիրը իր դրական ազդեցութիւնը պիտի ունենայ Հայաստանի գիւղերու զարգացման վրայ եւ իր ներդրումը պիտի ունենայ արցախահայութեան արտագաղթին նուազեցման ճիգերուն մէջ։ 

Ուրախութեամբ կը յայտնենք, որ արդէն իսկ երկու բնակարաններ գնուած են Հայաստանի Շիրակի մարզի Ախուրիկ գիւղին մէջ։ Բնակարանները շուտով պիտի յանձնուին արցախցի երկու բազմազաւակ ընտանիքներու։

Ինչպէս նշուեցաւ, «Յոյսի Օճախներ» ծրագիրը անընդմէջ պիտի շարունակուի, յաւելեալ բնակարաններ տրամադրելով արցախահայ ընտանիքներու։ ՀՕՄի Կեդրոնական վարչութիւնը այս իմաստով կ՛ակնկալէ հայորդիներու անվերապահ աջակցութիւնը, որպէսզի կարելի ըլլայ յաւելեալ բնակարաններ յատկացնել արցախահայ ընտանիքներու։

ՀՕՄի ԿՎ.եան սոյն ծրագրին կարելի է աջակցիլ՝ միանալով ընկերային ցանցերու վրայ իր ունեցած էջերուն կամ օգտագործել https://ars1910.org/give/  կապը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում