ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով սկսվել են Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման: 

Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպության հետ քննարկել առաջացած հարցերը: Լոռի բերդի համայնքապետի հետ քննարկվել են բերդի մուտքի դիմաց տեղադրվելիք տեղեկատվական կենտրոնին առնչվող հարցեր, որի շինարարության աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն: 

Հաղպատի և Սանահինի վանքերում ուսումնասիրվել է եկեղեցիների ծածկասալերի վիճակը, արձանագրվել է, որ հատկապես Հաղպատում ծածկասալերից խոնավության ներթափանցման լրջագույն խնդիր կա: 

Սանահինի կամրջի խելերի հիմքերից մեկը, լվացվելով վերջին ջրհեղեղից, ժայռային հատվածում փոքր-ինչ վնասվել է: Քննարկվել են վնասված հատվածի վերականգնման հնարավորությունները: 

ԿԳՄՍՆ պատվերով շուտով կշարունակվեն նաև Լոռի բերդի պարիսպների և բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները: 

 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին