Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև Միլեյի առաջարկած բարեփոխումների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Սենատում բյուջեի կրճատման շուրջ բարեփոխումների քննարկման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Երկրի տնտեսական դրությունը բարելավելուն ուղղված բարեփոխումների փաթեթը, որն առաջարկել է նախագահ Խավիեր Միլեյը, ներառում է տնտեսական արտակարգ դրության հայտարարում, կենսաթոշակների կրճատում, աշխատողների իրավունքների սահմանափակում։ 

Միջոցառումներին դեմ են արտահայտվել ձախ քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները։

Կոնգրեսի առջև հավաքված ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ Բողոքի ակցիայի մասնակիցները շշառումբեր և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ 

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են, որ տասնյակ ցուցարարների և մի քանի պատգամավորների բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Ըստ իշխանությունների՝ վիրավորվել է նաև առնվազն 20 ոստիկան։ 15 մարդ ձերբակալվել է։

Սենատում նախնական քննարկման ժամանակ օրինագիծն անցել է ձայների 37 կողմ, 36 դեմ հարաբերակցությամբ։ Ակնկալվում է, որ 328 կետից բաղկացած օրինագիծը կետ առ կետ կքննարկվի՝ հունիսի 13-ին լիարժեք հաստատումից առաջ։ Այնուհետև օրինագիծը կվերադառնա Կոնգրեսի ստորին պալատ՝ վերջնական հաստատման համար։

Խավիեր Միլեյն իշխանության է եկել 2023 թվականին՝ խոստանալով պետական ծախսերի կտրուկ կրճատում։ Նա նախարարների կաբինետը կրճատել է երկու անգամ, աշխատանքից հեռացրել է 50 000 պետական աշխատողի, կասեցրել է հանրային աշխատանքների նոր պայմանագրերը և չեղարկել վառելիքի և տրանսպորտի սուբսիդիաները, մինչ երկրում ինֆլյացիայի տարեկան մակարդակը հասել է 300 %-ի։

Հայերեն English

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող