Սա հարձակում էր Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև բախմանը։ 

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, հարձակում էր ԱԺ-ի վրա, հարձակում Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա։ 

«Դա անճարության դրսևորում էր։ Ակնհայտ է, որ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում փողոցում, խնդիրների են բախվում, որովհետև դրվում են ինչ-որ գծեր, ասում են 1 ժամ, 7 օր, 10 օր, մեկ ամիս, հիմա էլ 96 ժամ էր դրվել, եթե չեմ սխալվում դա այսօր լրանում էր, և նրանք փորձեցին հարձակվել Ազգային ժողովի վրա։ Նաև փորձում էին բախում հրահրել Ազգային ժողովի ներսում, բայց բախում՝ որպես այդպիսին, տեղի չունեցավ»,- մանրամասնեց ԱԺ նախագահը։ 

Իրավունք

ԱԺ դիմաց բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան․ բերման է ենթարկվել 98 քաղաքացի

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հարձակման առաջին կոչը հնչեց այն ժամանակ, երբ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը կորոշի, թե երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ «Առաջին ալիքն այստեղ բարձրացավ, դրանից հետո դահլիճում սկսվեցին գոռգոռոցներ, սկսեցին փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հնչել, և ես ստիպված էի ուղիղ հեռարձակումը դադարեցնել, որովհետև չեմ կարծում, որ ճիշտ էր, որպեսզի դա եթեր գնա։ Դրանից հետո մեր քաղաքացիները, որոնք փողոցում էին, լսեցին մի կոչ, որն արվեց Բագրատ Գալստանյանի կողմից, որ ներդում ծեծկռտուք է, և կոչ արվեց գրոհել ոստիկանական պատնեշը, որը իրենց տրամաբանության մեջ գործողություն էր։ Բա ինչո՞ւ էին եկել։ Ոստիկանությունը որևէ մեկի վրա չէր հարձակվել, և այդ մարդիկ եկել էին և հարձակվում էին կառավարական շենքի վրա։ Ես զարմանում եմ, որ այսքանից հետո իրենք մտածում են, որ անկախ պետությունը թույլ է տալու, որ իրենք այսպես լկտիաբար իրենց պահեն, որ իրենք մտածում են, որ կարող են հարձակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանի վրա, ոստիկանությունն էլ անտեսի դա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած բախումների պատճառն այն էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե 96 ժամ հետո հասնելու են իրենց նպատակին։ Նրա խոսքով՝ քանի որ այդ 96 ժամը լրանում էր, նրանց պետք էր որևէ գործողություն անել, և եղավ ԱԺ-ի վրա հարձակվելու կոչը։ 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում