ԱՄՆ-ն G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն այս շաբաթ Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում մտադիր է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և արտահանման հսկողության միջոցառումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք նոր արդյունավետ պատժամիջոցներ կսահմանի և արտահանման հսկողության միջոցներ կձեռնարկի՝ ուղղված այն կազմակերպությունների և ցանցերի դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայում պատերազմ մղելու համար:

Ըստ Քիրբիի՝ ձեռնարկված միջոցառումներն ավելի կսահմանափակեն Ռուսաստանի ապագա եկամուտները կարևոր ոլորտներում:

Միաժամանակ, Քիրբիի խոսքով, G7-ի գագաթնաժողովում կքննարկվեն ռուսական սառեցված ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու քայլերը։ G7-ի ղեկավարները հույս ունեն համաձայնության հասնել Կիևին օգնելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո սառեցված ակտիվների տոկոսներից շահույթն օգտագործելու շուրջ: Գաղափարն այն է, որ շահույթը որպես գրավ օգտագործվի Կիևին մինչև 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու համար

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան