ANIF-ը մի օրինակ է, որ փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել և չշարունակել․ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ձախողման պատճառները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի  կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: 

«ANIF-ը մի օրինակ է նրա, որ մենք փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել և չշարունակել։ Իհարկե, ցավալի է, որ Fly Arna-ի հետ կապված այդ պատմությունը տեղի է ունեցել, բայց ոչ մեկ չի ասում, որ բոլոր այն գործողությունները, որոնք մենք անում ենք, 100 տոկոսով արդյունավետ են։ Շատ հաճախ անում ենք պիլոտային ծրագրեր, ինչ-որ գումար ենք ներդնում այդ պիլոտային ծրագրի համար և այստեղ, ըստ էության, այդպիսի մի ջանք էր լավ նպատակի համար, որպեսզի ունենանք ավիացիայի զարգացում Հայաստանում։ Կարծում եմ, որ դա լավ նպատակ է եղել, և պետք է նաև մանրամասն ուսումնասիրենք, թե որոնք են ձախողման պատճառները։ Մեր գնահատման համակարգի հիմնական նպատակը դա պետք է լինի։ Ոչ թե սպասենք մի բան ձախողվի ու նոր կանգնի, այլ ընթացքում հայտնաբերենք և ժամանակին փոփոխություններ անենք»,-ասաց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ունի վերահսկողության գործառույթ և հետևում է, թե արդյոք այս կամ այն ծրագրի գումարները ծախսվել են ընթացակարգերին համապատասխան։  

«ANIF-ում ստուգում արել ենք, և խնդիրներ հայտնաբերվել են։ Այդ զեկույցը հրապարակվել է։ Արդյոք արդյունավե՞տ է եղել, թե՞ ոչ, հենց այստեղ է խնդիրը, որ չկա այդպիսի մի գործառույթ, որը կարծիք և գնահատական է տալիս այդ գործունեության արդյունավետությանը։ Եվ դրա համար ենք այդ ֆունկցիան ստեղծում, որպեսզի արդյունավետությունը հայտնաբերենք։ Հիմա ANIF-ը տեղափոխվել է պետգույքի կառավարման կոմիտե, և այստեղ գործընթաց է գնում, որի արդյունքում կարող ենք որոշ հարցերի պատասխաններ ունենալ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Մայիսի 23-ին կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) լուծարվել է։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ։

Հայերեն

Լիտվան առաջարկներ է ուղարկել Վաշինգտոնին ամերիկյան ռազմակայանի տեղակայման վերաբերյալ

Պապիկյանն ու Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել գրեթե 50 ռուսական բանկի նկատմամբ

ԶՊՄԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է CaseKey ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել ՀՀ արդյունաբերությունը

«Նաիրի» ԲԿ-ում բացվեց ժամանակակից բժշկության առաջադեմ լուծումներով հագեցած Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոն

Իրաքն արգելափակել է Telegram-ը՝ Հորդանանի նմանատիպ քայլից հետո

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բարսելոնայում ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների ճամբարը

Նույնակացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում 6 հիմնական ապրանքախմբի համար․ ՊԵԿ