Մեկ անձից հրատապ կատարվող գնումները նվազել են՝ կազմելով ընդհանուրի 6 տոկոսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում 2023-ին զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը:

«Արմենպրես»հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2023 թվականին «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը՝ 2022 թվականի 10 տոկոսի համեմատ: Համաձայն մեր գնահատականների՝ առանց ԼՂ ճգնաժամի՝ այս ցուցանիշի մակարդակը կարող էր նվազ լինել անգամ 5 տոկոսից»,-ասաց Հովհաննիսյանը:

Մրցակցային ընթացակարգերի դերն ընդհանուրի մեջ աճել է՝ կազմելով 87.6 տոկոս՝ 2022-ի 83 տոկոսի համեմատ: Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում, ցուցանիշն աճել է մինչև 94.2 տոկոս՝ 2023 թվականի նույն ամիսների 88.3 տոկոսի համեմատ:

Նախարարը հավելեց, որ հաճախ մրցույթներում հաղթած մասնակիցները չեն կարողանում մատակարարել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք հանձն են առնում: Մատակարարվող ապրանքները կամ ծառայությունները հաճախ իրագործում են մեծ ուշացումներով և չեն ապահովում պահանջված որակական, տեխնիկական բնութագրիչները:

«Ուստի գնումների համակարգը բարելավելը միայն կարգավորումների բարելավման հարց չէ: Գնումների համակարգը բարելավելը միակողմանի, միայն մեզնից կախված գործառույթ չէ, այլ նախևառաջ հիմնականում կարողությունների հարց է: Պատվիրատուն հստակ և բոլոր մանրամասնություններով պետք է իմանա, թե ինքն ինչ է ուզում ստանալ, պետք է կարողանա նկարագրել ուզածն ու գնահատական տալ ստացված արդյունքին»,-ասաց նախարարը:

Ֆինանսների նախարարությունն այս ուղղությամբ, նրա վստահեցմամբ, ընթացակարգերը պարզեցնելուն զուգահեռ ակտիվացրել է խորհրդատվական գործառույթը, տրամադրել է աջակցություն ավելի քան 1800 ընթացակարգի: Արդյունքն այն է, որ մրցակցային ընթացակարգերում միջին մասնակցությունը 2022 թվականի 1.9-ից աճել է՝ 2023-ին հասնելով 2.2-ի: Թիրախը միջինում 3 մասնակիցն է:

 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում