ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իտալիայի Հանրապետության նախագահ Կառլո Աձելիո Չամպիի հրավերով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 27-ից 30-ը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, պաշտոնատար այլ անձինք եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռոբերտ Քոչարյանը Հռոմում կհանդիպի Իտալիայի նախագահին, վարչապետին, Սենատի եւ Խորհրդարանի Ստորին պալատի նախագահներին: Հանդիպումներ են նախատեսված նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի եւ Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների նախագահների համատեղ հայտարարություն, փոքր ու միջին ձեռնարկատիրության, մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրեր: Վատիկանում Ռոբերտ Քոչարյանին կհյուրընկալեն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը եւ կարդինալ Անջելո Սոդանոն: Նախագահը Վատիկանում կհանդիպի նաեւ Կիլիկիո Տան կաթոլիկների կաթողիկոս, Պատրիարք Տ. Ներսես-Պողոսին, կդիտի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նորաբաց արձանը: Հունվարի 28-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վենետիկ, որտեղ հանդիպումներ կունենա Վենետիկի քաղաքապետի եւ իտալահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը կայցելի Մուրադ Ռաýայելյան վարժարան եւ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն: Իտալիա կատարվելիք այցի նպատակներից է խորացնել նաեւ հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, տեսակետներ փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քաղաքական խնդիրների վերաբերյալ եւ պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային կառույցներում համագործակցության շուրջ: Սա նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցն է Իտալիա, իսկ մինչ այս 1999թ. մարտին երկու երկրների նախագահները հանդիպել են Վատիկանում «Հռոմ- Հայաստանե ցուցահանդեսի բացման առիթով: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունվարի 30- ի երեկոյան: