Եվրահանձնաժողովը հուլիսին Ուկրաինային 1,5 միլիարդ եվրո կտրամադրի ՌԴ-ի ակտիվների վերաներդրման եկամուտներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հուլիսին 1,5 միլիարդ եվրո եկամուտ կտրամադրի Կիևին Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։

«Ռուսաստանի ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներից 1,5 միլիարդ եվրո հասանելի կլինի արդեն հուլիսին․ այդ գումարի 90 %-ը կուղղվի (խմբ․՝ Ուկրաինայի) պաշտպանությանը, 10 %-ը՝ վերակառուցմանը», - ասել է ֆոն դեր Լայենն իր բացման խոսքում:

Նա հավելել է, որ Ուկրաինային երեք տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախաձեռնության շրջանակներում արդեն հատկացվել է 6 միլիարդ եվրո, իսկ Բեռլինում հունիսի 11-ին ստորագրվելու են 1,4 միլիարդ եվրոյի առաջին համաձայնագրերը գործընկեր բանկերի հետ՝ մասնավոր հատվածից Ուկրաինայում ներդրումներ գրավելու ուղղությամբ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև հավաքել է գրեթե 500 միլիոն եվրո Ուկրաինայի էներգետիկ համակարգի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

«Մենք տրամադրում ենք ևս 1000 գեներատորներ՝ էլեկտրաէներգիայի հրատապ արտադրության համար։ Նաև շուտով Ուկրաինա կհասնեն հազարավոր արևային մարտկոցներ», - հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա նաև հայտնել է Ուկրաինայի հիմնադրամից լրացուցիչ 1,9 միլիարդ եվրոյի տրամադրման մասին մինչև այս ամսվա վերջ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ