Միջազգային

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ուրվագծվել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ հիմնարար գնահատականները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ​​գերատեսչությունը նաև հավելել է, որ նախարարները համադրել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։

Ավելի վաղ Մոսկվայում հանդիպում էր տեղի էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև, որի ընթացքում քննարկվել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում