Բեռլինում մեկնարկել է Ուկրաինային նվիրված խորհրդաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը։ Դրա նպատակը միջազգային դաշինքներ ստեղծելն է՝ Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված երկօրյա խորհրդաժողովի մեկնարկից առաջ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն Կիևին համակողմանի աջակցություն է խոստացել ոչ ռազմական ոլորտում։

«Նույնիսկ պատերազմի ժամանակ խոսք է գնում վերականգնման մասին», - հայտարարել է նա։

Շուլցեի խոսքով՝ «մարդկանց տանիք է պետք, էլեկտրականություն, երեխաները պետք է դպրոց հաճախեն»։

Ակնկալվում է, որ Բեռլինի խորհրդաժողովի ընթացքում միջազգային դաշինքներ կստեղծվեն Ուկրաինային տնտեսական և սոցիալական աջակցության համար։

Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նախքան միջոցառման բացումը վստահեցրել է Կիևին, որ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարին:

«Այստեղ՝ վերականգնման խորհրդաժողովում, մենք միասին ուղերձ ենք հղում, որ ոչ միայն միասին մարտահրավեր ենք նետում Ռուսաստանի դաժան հարձակմանը, այլև ճանապարհ ենք հարթում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության համար», - ընդգծել է նա։

Բերբոքի խոսքով՝ կարևոր է, որ պատերազմում հաղթելուց հետո Ուկրաինան ոչ միայն ազատ լինի, «այլև տնտեսապես կարողանա իր ոտքերի վրա ամուր կանգնել միացյալ Եվրոպայում»:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ