ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։

Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և մեկ կին, որոնք պառկած են գետնին՝ արյան մեծ հետքերով ծածկված, շրջապատված ականատեսներով: Նրանք գիտակից վիճակում էին և խոսում էին բջջային հեռախոսներով։

CNN-ը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բեյշանի զբոսայգում՝ Գիրին քաղաքի կենտրոնում․ հունիսի 10-ը Չինաստանում ոչ աշխատանքային օր էր։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին հաստատել է, որ 4 օտարերկրացի դասախոսներ հարձակման են ենթարկվել հունիսի 10-ի առավոտյան Բեյշանի զբոսայգի կատարած այցի ժամանակ։ Գերատեսչությունը նշել է, որ նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ սա եզակի միջադեպ է և այժմ հետաքննվում է։ Միջադեպի մանրամասները, այդ թվում՝ շարժառիթը և հարձակվողի կամ հարձակվողների ինքնությունն առայժմ չեն բացահայտվել։

Այովայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Զաբները CNN-ին հայտնել է, որ տուժողներից մեկն իր եղբայր Դեյվիդ Զաբներն է։

Հայերեն English

Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռները

AI դասարաններ՝ ավագ դպրոցներում. 10-րդ դասարանցիների համար մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելությունը

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

Փրկարարները հեռացրել են ընկած ծառերը՝ վերականգնելով երթևեկությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է խորհրդարանում քննարկման դնել Ռուսաստանի սահմանափակումներից տուժած գյուղատնտեսների խնդիրները

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իսրայելցի երկու զինվորի զոհվելու մասին

Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

ՊԵԿ-ը նոր տվյալներ է ներկայացրել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի վերաբերյալ

Օվերչուկը հայտարարել է ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության ցուցանիշի կտրուկ անկման մասին