Միջազգային

BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին

1 րոպեի ընթերցում

BRICS-ի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Նիժնի Նովգորոդում արտգործնախարարների հանդիպման արդյունքների հիման վրա հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնում պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացման կապակցությամբ, մասնավորապես Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ընթացքում նկատված ռազմական աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ։ Հանդիպման մասնակիցները կոչ են անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և անօրինական գերության մեջ գտնվող քաղաքացիներին»,- ասվում է Հնդկաստանի դիվանագիտական ​​գերատեսչության կայքում տեղադրված փաստաթղթում:

ԱԳ նախարարները հավելել են, որ կողմերից պահանջում են անհապաղ հրադադարի ռեժիմ մտցնել պաղեստինյան անկլավում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2728 բանաձևի համաձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում