Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է իրականացվեն հակամարտող կողմերի մասնակցությամբ. Բրազիլիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիան հանդես է գալիս Ուկրաինայի հարցով բանակցությունների օգտին, որին պետք է մասնակցեն հակամարտության երկու կողմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան՝ Ուկրաինայի հարցով շվեյցարական համաժողովի նախօրեին։

Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի կունենա Ուկրաինայի վերաբերյալ համաժողով: Միջոցառմանը չեն մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության իրավիճակի կարգավորման տարբերակներ փնտրելն անտրամաբանական և ապարդյուն է։

«Կարծում եմ՝ բոլոր երկրները ցանկանում են սկսել բանակցություններ, որոնց կմասնակցեն հակամարտող կողմերը: Բրազիլիան պատրաստ է պաշտպանել և խթանել կամ մասնակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք իսկապես արդյունավետ կլինեն»,- ասել է Վիեյրան։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ