Միջազգային

Չեխիայի նախագահի համոզմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի ԵՄ հիմնարար արժեքները

1 րոպեի ընթերցում

Չեխիայի նախագահի համոզմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի ԵՄ հիմնարար արժեքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները չեն փոխի Եվրամիության հիմնական արժեքները ժողովրդավարության և անվտանգության հարցերում:

Նա ընդգծել է, որ չի կարելի անտեսել Եվրոպայում ծայրահեղականների աճող աջակցությունը։ «Մենք պետք է լսենք այդ ձայները (ընտրողների, որոնք սատարեցին նման թեկնածուներին) և մտածենք, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն, ես կարծում եմ, որ Եվրամիության հիմնական արժեքները անվտանգության կամ ժողովրդավարության հարցերում չեն փոխվի ընտրություններից հետ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա գրել է «X» հարթակում:

Պետության ղեկավարը նշել է, որ Եվրախորհրդարանի ընտրություններին չեխ ընտրողների մասնակցությունն ամենաբարձրն է եղել 2004 թվականին հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո։ Այն հասել է 36 տոկոսի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում