Միջազգային

ԱՄՆ-ը և Լեհաստանն Ուկրաինայի հարցով հաղորդակցության խումբ են ստեղծել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը և Լեհաստանն Ուկրաինայի հարցով հաղորդակցության խումբ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Լեհաստանը ստեղծել են հաղորդակցության խումբ՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերաբերյալ իրենց օրակարգը առաջ մղելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները և Լեհաստանը համատեղ ստեղծել են Ուկրաինայի վերաբերյալ հաղորդակցության նոր խումբ, որը հիմնված է Վարշավայում: Այն կաջակցի Ուկրաինային տեղեկատվական հարթակում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում», - ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում