Միջազգային

Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետ Դե Կրոյի կառավարության հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետ Դե Կրոյի կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ֆիլիպ թագավորն ընդունել է գործող վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի կառավարության հրաժարականը, որի կուսակցությունը պարտվել է հունիսի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։

Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել հունիսի 10-ի առավոտյան՝ Բելգիայի թագավորի մոտ ընդունելության ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի գլխավորությամբ, հունիսի 9-ին որոշել է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններում իր Open VLD կուսակցության ծանր պարտությունից հետո։ Սակայն Դե Կրոն դեռ երկար կգլխավորի կաբինետը, քանի որ Բելգիայում իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը կարող է տևել ամիսներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում