Բոլոր կողմերը համաձայն են, որ Ուկրաինայի հարցով երկխոսությանն անհրաժեշտ է ՌԴ-ի մասնակցությունը․ Շվեյցարիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր կողմերը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով հաշտության երկխոսությանը, բայց միասնություն չկա այն հարցի շուրջ, թե որ պահին դա կարող է տեղի ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը։

«Պարզ է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ գործընթացին: Դրան բոլորը համաձայն են։ Հարցն այն է, թե որ պահից այն կարող է մասնակցել», - Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում կայանալիք գագաթնաժողովը «հաշտության գործընթացի սոսկ մեկնարկային կետն է»։

«Դա (խմբ․՝ այս գործընթացը) կարող է տևել շաբաթներ, ամիսներ: Արդյոք այն ընդհանրապես կհանգեցնի հաջողության, ցույց կտա ապագան», - հավելել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա պնդել է, որ գագաթնաժողովին նախապատրաստվելիս համադաշնության իշխանությունները կանոնավոր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, և ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել հասնել հանդիպմանը միաժամանակ երկու կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությանը:

Բուրգենշտոկում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հայտնել շուրջ 90 երկրներ և կազմակերպություններ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ