Թաիլանդում Սենատի ընտրությունների երկրորդ փուլ է անցել ավելի քան 23 000 թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 23 հազար թեկնածուներ են անցել Թաիլանդի Սենատի ընտրությունների երկրորդ փուլ՝ հունիսի 9-ին շրջանային մակարդակով կայացած քվեարկության արդյունքներով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Թաիլանդի Սենատի ընտրությունների առաջին փուլը՝ ավելի քան 46 000 թեկնածուների մասնակցությամբ, տեղի է ունեցել հունիսի 9-ին։ Հաստատված ընթացակարգի համաձայն՝ ընտրված թեկնածուները կշարունակեն պայքարել Սենատի տեղերի համար նահանգային և ազգային մակարդակներում՝ համապատասխանաբար հունիսի 16-ին և 26-ին:

Նոր սահմանադրությունը, որն ընդունվել է զինվորական իշխանությունների կողմից 2017 թվականին, նախատեսում է, որ 250-տեղանոց Սենատին հաջորդ հնգամյա ժամկետի համար փոխարինելու կգա 200 սենատորներից բաղկացած կազմը՝ 20 սոցիալական և մասնագիտական ​​խմբերից:

Ընտրական գործընթացը տեղի է ունենում է թեկնածուների շրջանում ինքնաընտրության սկզբունքով, որոնք քվեարկում են միմյանց օգտին իրենց խմբի ներսում։ Յուրաքանչյուր խմբից ամենաշատ ձայներ ստացած 10-ական թեկնածուները կդառնան սենատոր։ Շարքային ընտրողները չեն մասնակցում ընտրություններին:

Տեղի դիտորդները նշում են, որ այս ընտրությունները, որոնք տեղի են ունենում 2007 թվականից ի վեր առաջին անգամ, դիտվում են որպես կարևոր քայլ Թաիլանդում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ճանապարհին: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 2-ին:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ