ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ շարժումը պատրաստ է «դրական վերաբերմունք ցուցաբերել ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որը կապահովի հրադադարը»։

Հունիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Եգիպտոս և Իսրայել։ Մերձավոր Արևելք իր ուղևորության ընթացքում Բլինքենը նաև կայցելի Կատար և Հորդանան։

Սա ԱՄՆ պետքարտուղարի ութերորդ այցն է մերձավորարևելյան տարածաշրջան այն ժամանակից ի վեր, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում կատարեց Իսրայելի վրա՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 253-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 37 000-ը։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող