Իրանն առաջին անգամ որպես լիիրավ անդամ կմասնակցի BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն առաջին անգամ որպես BRICS-ի լիիրավ անդամ կմասնակցի միավորման արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, որը տեղի կունենա հունիսի 10-ից մինչև 11-ը Նիժնի Նովգորոդում: Իսլամական հանրապետությունը կներկայացնի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Թեհրանից մեկնել է Նիժնի Նովգորոդ՝ Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը»,- ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ սա BRICS-ի արտգործնախարարների առաջին նիստն է այն բանից հետո, երբ 2024 թվականին «Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձավ այդ խմբի անդամ»։ Բաղերի Քանին նախատեսում է բանակցություններ վարել հանդիպմանը մասնակցող երկրների արտգործնախարարների հետ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ խորհրդակցությունն անցկացվում է Նիժնի Նովգորոդում։ Բացի «տասնյակի» պետություններից, հանդիպմանը կմասնակցեն BRICS-ի բարեկամ երկրների ներկայացուցիչները։ Սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է 2023 թվականին խմբի ընդլայնումից հետո։ Իրանը 2023 թվականին Քեյփթաունում մասնակցել է BRICS-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, երբ դեռ միավորման լիիրավ անդամ չէր։

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին, 2011 թվականին սկզբնական կազմին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) ​​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Իրանը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եթովպիայի հետ միասին BRICS-ի լիիրավ անդամ է դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։

Հայերեն Français Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը