Միջազգային

Բելգիայի վարչապետը հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո

3 րոպեի ընթերցում

Բելգիայի վարչապետը հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի գլխավորությամբ, հրաժարական է տալիս հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTBF հեռուստաալիքը հաղորդում է, որ իր Open VLD կուսակցության ծանր պարտությունից հետո վարչապետը հունիսի 10-ին հրաժարականի որոշումը կներկայացնի Բելգիայի թագավոր Ֆիլիպին:

«Մեզ համար սա շատ դժվար երեկո էր, մենք պարտվեցինք։ Վաղը (խմբ․՝ հունիսի 10-ին) ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից։ Սակայն լիբերալներն ուժեղ են, մենք կվերադառնանք», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Դե Կրոն դեռ երկար կգլխավորի կաբինետը, քանի որ Բելգիայում իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացն ամիսներ է տևում, և այդ ամբողջ ընթացքում հրաժարական տված կաբինետը շարունակում է կատարել իր պարտականությունները։

Բելգիայում չկան համազգային կուսակցություններ որպես այդպիսիք․ դաշնային խորհրդարանի ընտրություններն անցկացվում են առանձին Ֆլանդրիայում, որտեղ քվեարկում են նիդեռլանդախոս կուսակցությունների օգտին, և Վալոնիայում, որտեղ ընտրում են ֆրանսախոս կուսակցություններին։ Ներկայացուցիչների պալատի 150 տեղերը խստորեն բաժանված են․ 88-ը պատկանում է նիդեռլանդախոս համայնքին, 62-ը՝ ֆրանսախոս համայնքին՝ բնակչության համամասնությամբ։

Նախնական տվյալներով՝ քվեաթերթիկների ավելի քան 90 %-ի հաշվարկից հետո հաղթանակ է տարել Անտվերպենի քաղաքապետ Բարտ դե Վևերի Նոր ֆլամանդական դաշինք (NVA) չափավոր աջակողմյան կուսակցությունը՝ ստանալով ձայների 23,9 %-ը։ Երկրորդ տեղում են ավելի արմատական ​​աջերը՝ «Վլամս Բելանգ» (Ֆլամանդական շահ) կուսակցությունը՝ ձայների 22,7 %-ով։

Երրորդ տեղում սոցիալիստներն են (13,8 %), չորրորդում՝ քրիստոնյա դեմոկրատները (13 %), այնուհետև` լիբերալները (Open VLD՝ 8,3%), ձախ լեյբորիստները (8,3 %), վեցերորդ և վերջին տեղում՝ կանաչները (7,3 %)։

Վալոնիայում մշակվել է քվեաթերթիկների մոտ 80 %-ը, առաջին տեղը կստանա լիբերալ «Բարեփոխումների շարժումը» (29,6 %), որի անդամներն են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Բելգիայի ԱԳՆ ղեկավար Աջա Լաբիբը: Երկրորդ տեղում սոցիալիստներն են (23,2 %), երրորդում՝ քրիստոնյա դեմոկրատները (20,7 %):

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում