Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բժիշկ, մանրամասնում է մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընտանեկան բժշկի գործունեությունն ունի մի շարք կարևոր բնութագրեր, որոնցով նա տարբերվում է մյուս բժիշկ-մասնագետներից: Որպես կանոն ընտանեկան բժիշկը, մշտապես լինելով ընտանիքի կողքին, ապահովում է, որ իր բուժառուներն իրազեկված լինեն ցանկացած համավարակի, հիվանդության տարածման և դրանցից պաշտպանվելու կանոնների մասին, ինչպես նաև բոլոր կարևոր պատվաստումային գործընթացները ժամանակին անցնելու մասին։

Ընտանեկան բժիշկը նաև վարում է պացիենտների թե՛ սուր, թե՛ քրոնիկ բնույթի առողջական խնդիրները։ Այս պարագայում նույնպես շատ կարևոր է ընտանեկան բժիշկ ունենալը, քանի որ նա ի սկզբանե տիրապետում է բուժառուի հիվանդության ծագմանը, ընթացքին և անհրաժեշտության դեպքում կկարողանա շատ արագ և թիրախային օգնություն ցուցաբերել։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ղեկավար, ընտանեկան բժիշկ Սոնա Տերմենջյանի հետ զրուցել ենք առաջնային բժշկական օղակի գործունեության, ընտանեկան բժիշկ ունենալու կարևորության և առաջարկվող ծառայությունների մասին։

GEV_2622.jpg (544 KB)

Բժիշկ Տերմենջյանը նշեց՝ առողջապահական առաջնային օղակը շատ կարևոր դեր է խաղում, քանի որ հենց այնտեղ են հայտնաբերվում այն հիվանդությունները, որոնք կլինիկական ախտանշաններ դեռևս կարող են չունենալ, իսկ պարբերաբար այցելելով պոլիկլինիկա և անցնելով համապատասխան բուժզննումները, հնարավոր է լինում դրանք վաղ փուլերում հայտնաբերել։ Ըստ մասնագետի՝ դա նաև հնարավորություն կտա շատ ավելի հեշտ և արդյունավետ բուժել հիվանդությունը։

Մասնագետը խորհուրդ տվեց մշտապես կապի մեջ լինել ընտանեկան բժշկի հետ, օգտվել առաջնային օղակում տրամադրվող բոլոր ծառայություններից և ստանալ առաջարկվող բոլոր տեսակի պատվաստումները:

Ի՞նչ դեր ունի և ինչո՞ւ է կարևոր առողջապահական առաջնային օղակը։ Ո՞ր ծառայություններն են պոլիկլինիկաներում անվճար, իսկ որոնք վճարովի։

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում