Միջազգային

Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է նախնական ռազմավարական քննարկում անցկացնենք»,-ասել է Մակրոնը։

Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում կազմակերպելու ենՈւկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում