Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ազատել է չորս պատանդի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակել չորս պատանդի, որոնցից մեկը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Այսօր առավոտյան Նուսեյրաթում Իսրայելի պաշտպանության բանակի և իսրայելական ոստիկանության համատեղ համալիր հատուկ գործողության ընթացքում ազատ է արձակվել չորս պատանդ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին «Նովա» երաժշտական ​​փառատոնից առևանգել է Նոա Արգամանիին (25 տարեկան), Ալմոգ Մեիրին (21 տարեկան), Անդրեյ Կոզլովին (27 տարեկան) և Շլոմի Զիվին (40 տարեկան):

Զինվորականների խոսքով՝ ազատ արձակվածների վիճակը լավ է։ Նրանք տեղափոխվել են Թել Հաշոմերի «Շեբա» բժշկական կենտրոն՝ հետազոտման համար։

Հայերեն العربية Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը