Միջազգային

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի շրջափակման մեջ գտնվող տարբեր հատվածներում գիշերը իսրայելական բանակի հարձակումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է WAFA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Գազայի հյուսիսում գտնվող Շեյխ Ռիդվան շրջանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Բացի այդ, տուժել է ևս 14 մարդ, հիմնականում երեխաներ։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում գտնվող Շահեն ընտանիքին պատկանող տանը։ Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, բազմաթիվ պաղեստինցիներ վիրավորվել են։

Գործակալությունը նշում է, որ բացի այդ, իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի տարբեր կետերին։ Հարձակումներն իրականացվել են ինչպես ցամաքից, այնպես էլ ծովից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում