Միջազգային

Օմանը հայտարարել է Ռուսաստանին ուղտի կաթ մատակարարելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Օմանը հայտարարել է Ռուսաստանին ուղտի կաթ մատակարարելու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանը ցանկանում է Ռուսաստանին խուրմա և ուղտի կաթ մատակարարել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հյուր երկրի՝ Օմանի պատվիրակության անդամ Մոհամմեդ Ալ-Հարսին։

«Մենք արդեն ունենք գործընկերություն Ռուսաստանի որոշ առևտրային ընկերությունների հետ։ Այսպիսով, սա արդեն իրականացվել է, և մենք փորձում ենք բարելավել երկու երկրների միջև առևտուրը։ Մենք նաև փնտրում ենք պոտենցիալ գործընկերներ Օմանի արտադրանքը վաճառելու համար, ինչպիսիք են խուրմա, ուղտի կաթ, ձկնամթերք»,-ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում