ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Հունիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:45-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ՝ ահաբեկչություն իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,-հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ, նախարարությունը հայտնել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:40-ին անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ