Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Նա չի գնա։ ՄԱԿ-ը ներկայացված կլինի համապատասխան մակարդակով», - ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով գագաթնաժողովին՝ Գուտերեշի հնարավոր մասնակցության մասին հարցին:

Շվեյցարիայի իշխանությունները հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկի հանգստավայրում կազմակերպելու են Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (նախարարությունը) հայտնել էր, որ Բեռնը հրավիրել է ավելի քան 160 պատվիրակությունների, այդ թվում՝ «Մեծ 7-ից», «Մեծ 20-ից», և ԲՐԻԿՍ-ի երկրներից։ Ըստ շվեյցարական իշխանությունների՝ Ռուսաստանն այդ միջոցառմանը հրավիրված չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, այս միջոցառումը «ճանապարհ է դեպի ոչ մի տեղ» և որևէ կերպ չի նպաստի խաղաղության հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում