Միջազգային

Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը ավելի քան քսան անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը, իսկ ավիացիոն տեխնիկայով բազմիցս առաջ է անցել հակառակորդից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսքերը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստից։

Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերը ոչ միայն փորձ են ձեռք բերում, այլ բարձրացնում են արդյունավետությունը, իսկ երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրը ցուցադրում է իր արդյունավետ գործունեությունը։

«Ես արդեն բազմիցս ասել եմ և կարող եմ կրկնել, որ մենք ավելի քան քսան անգամ ավելացրել ենք զինամթերքի արտադրությունը, մի քանի անգամ գերազանցում ենք հակառակորդի հնարավորությունները ավիացիոն տեխնիկայում, զգալիորեն գերազանցում ենք հակառակորդի հնարավորությունները զրահատեխնիկայում և այսպես շարունակ և այլն: Հետևաբար, մենք նույնիսկ կարիք չունենք մտածելու այս թեմայի շուրջ (խմբ․ միջուկային հարվածների փոխանակում)»,- հայտարարել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում