Միջազգային

Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին

2 րոպեի ընթերցում

Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ հանրապետությունը կատարել է Եվրոպական միությանն անդամակցելու Բրյուսելի բոլոր հանձնարարականները, և այժմ մնում է սպասել բանակցությունների պաշտոնական մեկնարկին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Քրիստինա Գերասիմովայի խոսքերը։

«Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Այսօր Մոլդովան ճանաչվեց Եվրահանձնաժողովի վերջին երեք առաջարկությունների կատարող»,- գրել է Գերասիմովան «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր, որ ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականի շուրջ։

2022 թվականի հունիսին ԵՄ-ն թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Մոլդովային և Ուկրաինային՝ մի քանի պայմաններ սահմանելով անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշում կայացվեց սկսել այս երկրների ապագա անդամակցության շուրջ բանակցությունները։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անցյալ տարվա վերջին հայտարարեց երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին և առաջարկեց հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը երկրի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ: Սպասվում է, որ պլեբիսցիտի արդյունքները կամրագրվեն երկրի սահմանադրությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում