Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջան այցելելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է համարում այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբեր ամսին պատրաստվում է մեկնել Ադրբեջան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում։

«Աբսուրդ է», - պատասխանեց Սիմոնյանը։

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես հերքել էր ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։

Հայերեն English Русский Türkçe