Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անդամ երկրներին հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ համայնքին անդամակցության շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Անա Պիզոներոն։

«Մոլդովայի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու կետը ներառված է Եվրամիության երկրների դեսպանների հանդիպման օրակարգում։ Մենք կարծում ենք, որ այդ հարցը փակված է։ Մենք նորացված տեղեկատվություն ենք տրամադրել անդամ երկրներին այն մասին, որ կարծում ենք, որ Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Որոշումն այժմ անդամ երկրների ձեռքին է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ, Եվրահանձնաժողովի կարծիքով, Կիևը կատարել է բոլոր պայմանները, ներառյալ Հունգարիայի կողմից առաջադրված՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

ԵՄ երկրների ղեկավարները 2023 թվականի դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշում էին կայացրել անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, սակայն դրանք մինչ օրս այդպես էլ չեն սկսվել։ Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարել է, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակային հրահանգ և այն կներկայացնի ԵՄ խորհրդին։

Ինչպես պարզաբանել է ԵՀ-ն, շրջանակային հրահանգը սահմանում է «յուրաքանչյուր թեկնածու երկրի հետ անդամակցության բանակցությունների ղեկավար սկզբունքները»: Այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը ներկայացնի հրահանգն անդամ երկրներին, իսկ ԵՄ խորհուրդը հավանություն տա այդ հրահանգին, Բրյուսելը, փաստացիորեն, կսկսի բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ:

Հայերեն English Français Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը