Հարավային Կորեայի ղեկավարը կայցելի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հունիսի 10-15-ը պետական ​​այցով կմեկնի Թուրքմենստան, Ղազախստան և Ուզբեկստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի աշխատակից Կիմ Թե Հյոն։

«Կենտրոնական Ասիան եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի առանցքային մասը, դա ռազմավարական վայր է, որը կապում է Եվրոպան և Ասիան», - Ազգային անվտանգության վարչության պետի առաջին տեղակալ Կիմ Թե Հյոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ տարածաշրջանի նշանակությունը մեծանում է բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, ինչպիսիք են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Նախագահին կուղեկցի նրա կինը։

Մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յուն Սոկ Յոլին հրավիրել է մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը։ Հունիսի 3-ին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ հրավերը դեռ քննարկվում է:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ